ՍՏԵՓԱՆ ԳԻՇՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՔԱՆՇԱՆԻ
«ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկի» գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը երեկ պարգեւատրվեց Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքի համար» ազգային շքանշանով: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը: