Լոս Անջելեսում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է մենասահորդ Գեղամ Վարդանյանը: Նա անհաջող հանդես եկավ կարճ ծրագրում: Վաստակելով 34,87 միավոր, Գեղամը 50 մասնակիցների մեջ զբաղեցրեց 48-րդ հորիզոնականը` առաջ անցնելով միայն Լիտվայի եւ Ֆիլիպինների ներկայացուցիչներից: Գեղամ Վարդանյանը դուրս մնաց հետագա պայքարից: Մեդալների համար պայքարը կշարունակեն 24 ուժեղագույնները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ