Հատուկ քննչական ծառայությունից հաղորդում են, որ բացահայտվել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու եղանակով Վրաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներիՙ Հայաստանի քաղաքացու կեղծ անձնագրեր տրամադրելու դեպքեր: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրաՙ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Արթուր Ռաֆայելյանինՙ 2009-ի մարտի 26-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ պաշտոնեական կեղծիք հոդվածներով: Առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Ա. Ռաֆայելյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: