«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2009-03-27 | #55, 2009-03-28 | #56, 2009-03-31


«ԱՊՐԻԼԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ»

Մարտի 28-ին կայքէջում այդ մասին տեղեկացրել է «Եվրոնյուսի» թուրքերեն տարբերակ abhaber.com-ը, իսկ հաջորդ օրվա համարներում արձագանքել են թուրքական կենտրոնական թերթերը:

Ահա թե ինչ է գրել abhaber-ը. «Եվրոմիության կենտրոն Բրյուսելում բարձրաձայնում են, որ ապրիլին Թուրքիան բացելու է Հայաստանի հետ սահմանը: Եվրոհանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տեղեկության համաձայն, հայ-թուրքական սահմանը կբացվի նախագահ Օբամայի Թուրքիա նախատեսվող այցից հետո: Բրյուսել հասնող տեղեկությունների համաձայն, Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանն ապրիլի կեսերին կմեկնի Երեւան: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի ապրիլի 24-ի նախօրեին: Եվրոմիության դիտորդների կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը դրական արձագանքի կարժանանա Եվրոպայում, մեծ թափ կհաղորդի ԵՄ-Թուրքիա հարաբերություններին եւ կամրապնդի Անկարայի դիրքերը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4