«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2009-03-27 | #55, 2009-03-28 | #56, 2009-03-31


ԱԳՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ըստ «Նովոստի-Արմենիայի», ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե իբր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Օբամայի այցից հետո: Այս թեմայով վերջին անգամ հայտարարություն Հայաստանի արտգործնախարարը արել էր «Նովոստի-Արմենիային», նշելով, որ «մենք անցել ենք բավականին երկար ճանապարհ: Բանակցությունները երկու երկրների միջեւ ընթանում են լավ հունով, եւ կարող եմ ասել, որ ես լավատես եմ: Հուսով եմ, որ մենք կհասնենք տրամաբանական մի կետի, կկարգավորենք հարաբերությունները, դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք եւ կբացենք սահմանը: Եվ հուսով եմ, որ այդ ամենը տեղի կունենա մոտակա ժամանակաշրջանում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4