Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված անորոշությունների պայմաններում բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցներ 2009 թվականի առաջին եռամսյակում ճշգրտել են սպասվող գլոբալ տնտեսական զարգացումների իրենց գնահատականները: Միաժամանակ, ներքին տնտեսական միջավայրում եւս տեղի են ունեցել նոր իրողություններ, որոնք մանրամասն լուսաբանվել են ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ խորհրդի նիստի մարտի 3-ի եւ 10-ի մամլո հաղորդագրություններում:
Հաշվի առնելով վերոնշյալը` ՀՀ կենտրոնական բանկը ճշգրտել է 2009 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը` հաստատելով այն սույն թվականի մարտի 27-ի ԿԲ-ի խորհրդի նիստում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն