Ներկայացման մեջ գլխավոր դերակատարը Արմեն Ջիգարխանյանն է: Տարբեր երկրներում աշխատող հայ այլ հայտնի դերասաններ էլ խաղալու են վերոնշյալ ներկայացման մեջ ապրիլի 23-ին, 25-ին եւ 26-ին: Ինչպես տեղեկացանք ներկայացման բեմադրիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանից , նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, Համահայկական թատերական նախագծի շրջանակներում:
Բելգիահայ դերասանուհի, դրամատուրգ Կարոլին Սաֆարյանի «Հայաստանյան փաստաթղթեր կամ առանց վերադարձի հնարավորության» պիեսն անդրադառնում է հայ եւ թուրք ժամանակակից երիտասարդության հարաբերություններինՙ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականցված ցեղասպանության համատեքստում: Բելգիահայ հեղինակի նույնանուն գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2008 թվականինՙ Բրյուսելում: