Ուկրաինայի ազգային բանկը «Ուկրաինայի հուշարձանները» շարքից երեկ շրջանառության մեջ է դրել «Սուրբ խաչ» 10 հազար քանակությամբ 10 գրիվեն անվանական արժեքով հուշադրամը, պատրաստվածՙ 925 կարգի արծաթից:
Հուշադրամի թողարկումը պայմանավորված է եղել Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրման 650 -ամյակով, որը լրացել է նախորդ տարի: Հայկական Սուրբ խաչ եկեղեցին Ուկրաինայում պետական նշանակության կառույց է համարվում, այն մի քանի հարյուրամյակ եղել է հայության հավաքատեղի եւ ուխտագնացության վայր: