Մոսկվայում ցուցադրվում է Վասպուրականի գավառի Խիզան բնակավայրի եկեղեցիներից մեկում պահվող 1489 թվականի հայկական ձեռագիր: Այն հայտնաբերվել է ընդամենը 5 տարի առաջ Ռուսաստանի պետական գրադարանի պահոցներում: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի գործ ձեռագիրը երկարատեւ վերականգնում է անցել, բայց վերջնականապես կվերականգնվի ցուցահանդեսից հետո, որը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը: Ձեռագիրը ցուցադրվում է թերթիկները մասնատված վիճակում:
Ն. Պ.