Երեկ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի միջեւ, որից հետո ՀՖՖ նախագահի որոշմամբ դանիացի Յան Պոուլսենն ազատվեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Յան Պոուլսենին առաջարկվել է շարունակել աշխատանքը ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը ժամանակավորապես կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ