Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում վերսկսվեց դատական նիստը ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով (դատարանի եւ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը նախատեսում է 3 ամիս կալանք եւ 300.000 դրամ տուգանք): Դատական նիստըՙ ընդդեմ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, սկսվեց, որի ընթացքում հակասական վկայություններ տվեցին դատական կարգադրիչները եւ նիստը վարող քարտուղարը: 2008 թ. օգոստոս ամսից առ այսօր շարունակվող դատական քաշքշուկը հետաձգվեց մինչեւ ապրիլի 2-ը, եւ Գագիկ Շամշյանը այդ օրը պատրաստ է ցուցմունք տալու:
Մ. Մ.