Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդում են, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի աշխատակից, կապիտան Արսեն Հովհաննիսյանը ձերբակալվել է երկուշաբթի օրըՙ կաշառք ստանալու կասկածանքով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԱԾ-ի ՊՆ-ն կատարած համատեղ օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքում, մարտի 30-ին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է կապիտան Արսեն Հովհաննիսյանը: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Ա. Հովհաննիսյանը 1000 դոլար է պահանջել 2001-ին բանակից առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողիցՙ նրան զինվորական գրքույկը հանձնելու համար: Հարուցված է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: