Մարտի 29-ին, ժամը 20.50-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 3 անհայտ անձինք մուտք են գործել Անդրանիկի փողոցի 75 շենքի թիվ 59 բնակարան եւ գումար հափշտակել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին 3 անհայտ անձինք մուտք են գործել նշված բնակարան, կպչուն ժապավենով կապել Թուրքիայի քաղաքացի, 1963-ին ծնված Սարգիս Բ.-ին, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակելով 3.000 ԱՄՆ դոլար, 2.000.000 թուրքական լիր, թվային ֆոտոխցիկ, Թուրքիայի քաղաքացու անձնագիրը, դիմել են փախուստի:
Ժամը 12.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1961-ին ծնված Նվարդ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ իրենց տան վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, դիմակավորված 3 անձինք, մուտք գործելով տուն, ատրճանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են նրան եւ տնից հափշտակել ոսկյա զարդեր ու գումար:
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ