Ըստ «Հայպետհիդրոմետի», ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում, որը Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում կտատանվի գիշերը` -1 -4, ցերեկը` +9 +11, իսկ Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում եւ Արարատյան դաշտում գիշերը` 0 +2, ցերեկը +18 +21 աստիճանի սահմաններում, իսկ ապրիլի երկրորդ կեսին (առանձին օրերի) օդի ջերմաստիճանը Տավուշում, Արարատյան դաշտում եւ Սյունիքում ցերեկը կբարձրանա մինչեւ +24 +29, իսկ մնացած մարզերում` +20 +25 աստիճան: Երեւանում ապրիլին օդի միջին ջերմաստիճանը կդիտվի +13 +15-ի սահմաններում, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչեւ +27 +29 աստիճան: Ընդհանուր առմամբ, ապրիլին տեղումնային օրերի թիվը 10-15 օր է, իսկ օդի հարաբերական խոնավությունը բարձրՙ 60-75 տոկոս, Արարատյան դաշտումՙ 55-60: Ապրիլին ամպրոպային օրերի թիվը` միջինը 3-5 օր է: Հազվադեպ կարող է դիտվել նաեւ կարկուտ: Կշարունակի ավելանալ արեւի բարձրությունը հորիզոնից եւ զուգահեռաբար` նաեւ ցերեկվա տեւողությունը: Սակայն ամսվա ընթացքում գերակշռող ամպամած օրերի հետեւանքով արեւափայլի տեւողությունը կկազմի 40-50 տոկոս: