Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հումորի մի շարք վարպետներիՙ դերասան Հրանտ Ղազարյանին (Հորիզոն), ծաղրանկարիչներ Գեորգի Յարալյանին եւ Վլադիմիր Աբրոյանին շնորհվել է Հանրապետության վաստակավոր դերասանի եւ նկարչի կոչումներ: «Ազգի» խմբագրությունը ի սրտե շնորհավորում է հումորի վարպետներին բարձր կոչման համար, եւ հատկապես Գեորգի Յարալյանին, որն ավելի քան տասը տարի իր սուր վրձնով զարդարում է մեր թերթի էջերը, նրանց մաղթելով երկար տարիների կյանք, առողջություն եւ ստեղծագործական նոր նվաճումներ: