«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2009-03-31 | #57, 2009-04-01 | #58, 2009-04-02


ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Տալլինում ընտրական մրցաշարի հերթական խաղում հյուրընկալվել էր Էստոնիայի ընտրանուն: Չորս օր առաջ տեղի ունեցած երեւանյան հանդիպման համեմատ գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը երեք փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում: Դարպասում Բերեզովսկուն փոխարինել էր Գեւորգ Կասպարովը, դաշտի կենտրոնում Արթուր Ոսկանյանի փոխարեն խաղում էր Արթուր Եդիգարյանը, իսկ հարձակման գծում Արման Քարամյանին փոխարինել էր էդգար Մանուչարյանը:

Այս անգամ մեր հավաքականը բավական ագրեսիվ խաղ ցուցադրեց եւ ունեցավ դարպասը գրավելու լավ հնարավորություններ: Վտանգավոր էին Արտավազդ Քարամյանի, Էդգար Մանուչարյանի, Հենրիխ Մխիթարյանի, Արթուր Եդիգարյանի հարվածները, որոնցից հետո դաշտի տերերի դարպասապահը փրկեց դրությունը: Էստոնացիներն էլ մի քանի սպառնալից պահ ստեղծեցին եւ խաղավերջում օգտագործեցին Կասպարովի սխալը: Սանդեր Պուրիի հարվածից հետո գնդակը դիպչելով Արզումանյանին, հայտնվեց դարպասում: Այդ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4