«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2009-04-01 | #58, 2009-04-02 | #59, 2009-04-03


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԵՐԵՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

Թուրքիայի Հանրային հեռուստառադիոընկերությունը (TRT) ապրիլի 1-ին սկսել է քրդերեն, իսկ ապրիլի 2-ին հայերեն ռադիոհաղորդումների հեռարձակումը: Հիշեցնենք, որ TRT-ն օրեր առաջ հայտարարել էր, որ 2-3 ամիսների ընթացքում մտադիր է հիմնել հայերեն եւ քրդերեն հեռարձակվող ռադիոկայաններ: Թուրքական լրատվամիջոցներն Անկարայի այդ որոշումը կապում են Թուրքիա նախատեսված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցի հետ, որից առաջ թուրքական կողմը ցանկացել է «դրական քայլ» անել: Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ այդ քայլը կարող է դերակատարություն ունենալ նաեւ ԱՄՆ-ի Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը կասեցնելու գործում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4