«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2009-04-01 | #58, 2009-04-02 | #59, 2009-04-03


«ԲՋՆԻԻ» ԳՆՈՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՆՐԱ ԳՈՒՄԱՐԸ

Ըստ «Նովոստի Արմենիի» գործակալության, Ռուբեն Հայրապետյանին են վերադարձվել գործարանի գնման համար մուծած գումարները: Հիշեցնենք, որ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնի մաս կազմող գործարանը հարկային պարտքերի համար, դատարանի որոշմամբ դրվել էր հարկադիր վաճառքի: Աճուրդում 14.5 մլն դոլար գումարով գնել էր Ռուբեն Հայրապետյանը, սակայն ավելի ուշ Հայաստանի վարչական դատարանը` դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, չեղյալ էր հայտարարել աճուրդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4