«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2009-04-03 | #60, 2009-04-04 | #61, 2009-04-07


ՕԲԱՄԱՅԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը Թուրքիա պետք է ծառայի մարդու իրավունքների առավել լիարժեք ճանաչմանը, բարենորոգումների ավելի լուրջ իրականացմանը եւ այլախոհների ու այլադավների հանդեպ առավել անկեղծ հանդուրժողականությանը, նշված է եղել «Հյումն ռայթս ուոչ» մարդու իրավունքներ կատարումները հսկող կազմակերպության նամակում, որն ուղղվել է Ամերիկայի կառավարությանը:

Քննարկման ենթակա հարցերի մեջ կարեւորագույն տեղ պետք է զբաղեցնեն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, ազատ արտահայտվելու դեմ դրված սահմանափակումների եւ սահմանադրության ամբողջական վերանայման անհրաժեշտության հարցերը, նշվել է այնտեղ:

«Թուրքիայի հետ Մ. Նահանգների նոր վարչակազմի հարաբերությունների այս սկզբնական փուլը խիստ կարեւոր է: ԱՄՆ-ն պետք է թուրքական կառավարությանը մղի ավելի լուրջ վերաբերվելու իր միջազգային պարտավորություններին եւ երկրի ժողովրդավարացման գործընթացներին», նշել է այդ առթիվ «Հյումն ռայթս ուոչի» Թուրքիայի հարցերով աշխատակցուհի Էմմա Սինկլեր-Ուեբը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4