«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2009-04-04 | #61, 2009-04-07 | #62, 2009-04-08


ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԻ ԻՐԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

Լույս կտեսնի նկարչուհի Լուսիկ Ագուլեցու հավաքածուն ներկայացնող գիրք, որը ներառում է հայկական կենցաղն ու մշակույթը ներկայացնող 3 հազար իրերի 40 տարիների ընթացքում մեկտեղած լուսանկարներ: Նկատի առնելով տեղեկությունների հիմնավորությունը, հրատարակվելիք գիրքը կարելի է համարել հանրագիտարանային բնույթի:

3150 լուսանկարներ ներառող գրքի առաջաբան-մեկնաբանությունը հեղինակել է 9 ազգագրագետ: Յուրաքանչյուր լուսանկար ունի իր մեկնաբանությունն ու տեղեկություններ, թե Հայաստանի որ բնակավայրին է պատկանում եւ երբ է բերվել Երեւան:

«Հայերը երբեք իրենց տանը չեն պահել ավելորդ ու անպետք իրեր եւ չեն ծանրաբեռնել կենցաղը: Յուրաքանչյուր իր` զարդերից մինչեւ օրորոց, հայ ընտանիքում մշակութային միավոր, արժեք է եղել», երեկ «Նովոստի» միջազգային կենտրոնում պարզաբանեց նկարչուհին:

Ինչպես տեղեկացրեց Լուսիկ Ագուլեցին, հավաքածուն ներկայացնում է 150 գոտի, որոնցից ոչ մեկի զարդանախշը չի կրկնվում մյուսում, 100 կուժ, որոնց մի մասը պատրաստված է Քրիստոսից առաջ:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4