«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2009-04-04 | #61, 2009-04-07 | #62, 2009-04-08


3 ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՙԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՍԵՐԻԱԼՈՒՄ

Ապրիլի 9-ին ամերիկյան NBC հեռուստատեսային ցանցի բոլոր ալիքներով հեռասփռվող Southland («Հարավային երկիր») նոր սերիալում երեք հայ դերասաններ են ընդգրկված, տեղեկացնում է «Արմինյն դրամա», կազմակերպության աշխատակցուհի Ջեյն Մինասյանից ստացված մամուլի հաղորդագրությունը:

«Լյուդվիգ Մանուկյանը, Անուշ-Նվարդ Խաչոյանը եւ Րաֆֆի Անուշյանը ներկայացնելու են հայի կերպարներ այս արագ զարգացող ոստիկանական սերիալում, որի անցուդարձը տեղի է ունենում սկսած Մալիբուի լողափերից մինչեւ Լոս Անջելեսի փողոցները», գրված է հաղորդագրությունում:

Դերասաններից Լյուդվիգը նախապես խաղացել է «Վահանը» ֆիլմում Րաֆֆու հետ, որը նաեւ հանդես է եկել «Լաս Վեգաս» ֆիլմում: Իսկ Անուշը դեր է ստանձնել «Պետք է սիրենք շներին» ֆիլմում:

Ըստ հաղորդագրության, առաջին անգամն է, որ 3 հայ դերասաններ հայտնվում են մի սերիալում, որը ցուցադրվելու է «Պրայմթայմ» կոչված հեռուստատեսային լավագույն ժամանակահատվածում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4