«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2009-04-07 | #62, 2009-04-08 | #63, 2009-04-09


ԱՄՆ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի նախագահներ Բարաք Օբաման եւ Իլհամ Ալիեւը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Երեքշաբթի օրը Օբաման հեռախոսազրույց Է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Խոսակցության հիմնական թեման եղել Է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Սպիտակ տան ղեկավարն աջակցություն Է հայտնել այդ հիմնախնդրի լուծմանը եւ հավաստել երկու պետությունների միջեւ հարաբերություններն ամրապնդելու մտադրությունը: Օբաման նաեւ կարեւորել Է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վերականգնումը, ինչը կնպաստի տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4