Նորարարության եւ քրտնաջան աշխատանքի, հատուկ տեխնիկա ստեղծելու եւ հաջողությամբ փորձարկելու համար պաշտպանության նախարար Ս. Օհանյանը երեկ արժեքավոր նվերներ է հանձնել ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանին, ինստիտուտի ավիացիոն ֆակուլտետի ավագ դասախոս, մայոր Յուրա Կարապետյանին, դասախոս, կապիտան Մարտիրոս Մաթեւոսյանին, ուսումնական դասակի հրամանատար, լեյտենանտ Էդգար Մեսրոպյանին, լաբորանտներ, սերժանտ Վարդան Սեմերջյանին եւ կրտսեր սերժանտ Էդգար Մովսիսյանին:
Ն. Մ.