«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2009-04-08 | #63, 2009-04-09 | #64, 2009-04-10


ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3 ՏԱՐԻ 6 ԱՄՍՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` Գ. Ավետիսյանի նախագահությամբ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին մեղավոր ճանաչեց քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով («Սուտ մատնություն, որ կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով) եւ դատապարտեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Ս. Հացպանյանին մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել էր նրան դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Մինչ դատավորի խորհրդակցական սենյակ մտնելը ամբաստանյալը հանդես եկավ ծավալուն` 33 էջ կազմող, վերջին խոսքով: Ս.Հացպանյանը դարձյալ պնդեց, որ իր դեմ հարուցված գործը «փնթի թխված գործ է» եւ խտրական վերաբերմունքի արդյունք: Ամբաստանյալը հայտարարեց նաեւ, որ ինքը ՀՀ քրեական օրենսգրքի որեւէ հոդված չի խախտել եւ ոչ մի մեղք չի գործել, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4