Ըստ PanARMENIAN.Net-ի, ապրիլի 16-17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Այցն իրականացվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, հաղորդում է Interfax-ը: Նախկինում հաղորդվել էր, որ Մոսկվա պետք է այցելի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հայ-թուրքական սահմանի բացման հարցի քննարկման համար: