Հսկիչ-դրամարկղային կտրոններով ապրիլի 3-ին անցկացված երրորդ վիճակահանությամբ ապրիլի 6-9 845 շահողի տրամադրվել է պարգեւավճար եւ բոնուս: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից, շահումն ստանալու նպատակով քաղաքացիները դիմել են առեւտրային 18 բանկերի: Ապրիլի 9-ի դրությամբ 5 հազար դրամ է շահել 692 քաղաքացի, 20 հազար դրամ` 133 եւ 6 թվի համընկնմամբ 50 հազար դրամ` 20: