Այս մասին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրայզերը խմբի` «Թուրքիա եւ Հայաստան. բացել մտքերը, բացել սահմանները» զեկույցի կապակցությամբ: Նա ավելացրել է, որ երկու պետությունները չպետք է սպասեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, փոխարենը դրսի ուժերը` ԱՄՆ-ը, Եվրոմիությունը, Ռուսաստանը եւ այլն, պետք է օգտագործեն իրենց հազվադեպ համընկնող ընդհանուր շահերը, որպեսզի առաջ տանեն թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը: Հրապարակված զեկույցում նշվում է, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է օգտագործեն հարաբերությունները կարգավորելու մինչ այժմ եղած լավագույն հնարավորությունը: «Երկու կողմերն այժմ մոտ են փաթեթային համաձայնությանը, որը կհաստատի դիվանագիտական հարաբերություններ, կբացի սահմանը եւ կստեղծի երկկողմանի հանձնաժողովներ, որոնք ուղղված կլինեն մի շարք խնդիրների քննարկմանը», նշվել է զեկույցում: