Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը: Սեմնեբին հայտարարել է, որ «անոմալիան» շտկելու յուրաքանչյուր ջանք կարեւոր է եւ բխում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոմիության շահերից: «Սա մի հարց է, որը շատ ավելին է, քան սահմանի բացման տեխնիկական տեսանկյունները, այն նաեւ դժվարին պատմությունից հետո հաշտեցման գործընթաց է», լրագրողներին ասել է Սեմնեբին: