Ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան դիմաց հավաքված հայերը պահանջում էին ազատ արձակել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին: Ինչպես Փարիզից հաղորդում է Ժան Էսքիյանը, Վրաստանի դեսպանը ընդունել է հայկական պատվիրակության ղեկավարներին: Վերջիններս նրան են հանձնել իրենց պահանջըՙ ազատ արձակել Վ. Չախալյանին, եւ մտահոգություն են հայտնել, որ հայազգի քաղաքական գործիչը դատապարտվել է իր քաղաքական գործունեության համար: Դեսպանը խոստացել է, որ պաշտոնական Թբիլիսիին կփոխանցի ֆրանսահայ համայնքի մտահոգությունները: Հայկական համայնքի ներկայացուցիչները իրենց հերթին խոստացել են, որ հետեւողական են լինելուՙ պայքարելով ջավախահայ քաղաքական գործչի իրավունքների պաշտպանության գործում: