«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2009-04-14 | #67, 2009-04-15 | #68, 2009-04-16


ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԿԱՈՒՉՈՒԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

Չինաստանում կառուցվող կաուչուկի հայ-չինական գործարանը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարեվերջին: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց «Նաիրիտ-2» գործարանի փոխտնօրեն Ալբերտ Սուքիասյանը, մոտ 100 հա զբաղեցնող «գործարան-քաղաքի» շինմոնտաժային աշխատանքներն արդեն ավարտված են: Օգոստոսին նախատեսվում է իրականացնել գործարանի մասնակի, ավելի ուշ նաեւ` ամբողջական փորձարկումը, որից հետո այն կշահագործվի: Հայ-չինական գործարանի կառուցման ողջ ծրագրի արժեքն ավելի քան 140 մլն դոլար է. նախապես հաշվարկվել էր շուրջ 100 մլն: Այս փոփոխությունը, ըստ Ա. Սուքիասյանի, ինֆլյացիայի պատճառով է: Գործարանի 40 տոկոսի բաժնետերը Հայաստանն է, 60 տոկոսինը` Չինաստանը: Ա. Սուքիասյանի խոսքով, Հայաստանի հիմնական ներդրումն այս ծրագրում «մտավոր սեփականությունն է»` կաուչուկի արտադրության նոր տեխնոլոգիաների առումով, որոնք ապահովում են արտադրության բարձր անվտանգություն եւ անթափոնություն: Գործարանի արտադրանքն ամբողջապես պետք է սպառվի Չինաստանում, որտեղ, ըստ նրա, անսպառ շուկա կա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4