Ամերիկացի մի խումբ ռեժիսորներ մտադիր են նկարահանել «Վանա լճի հրեշը» վերնագրով ֆիլմ, որը «Ճշմարտության բացահայտում» շոուի շրջանակում պետք է հեռարձակվի ամերիկյան հեռուստատեսությամբ: Ֆիլմի նկարահանման նպատակով Վան է ժամանել բեմադրիչների եւ օպերատորների մի խումբ: Նրանք հայտարարել են, որ հավատում են Վանա լճի հրեշի գոյությանը: Նկարահանող խումբը մեկնել է Աղթամար կղզի, ուր ամբողջ գիշեր սպասել է հրեշի հայտնվելուն: Ինչպես հաղորդում է «Մարմարա» օրաթերթը, ավելի քան 1000 հոգի խոստովանում են, թե լճում հրեշ են տեսել: Նրանց խոսքերով, հրեշն ունի 15 մետր երկարություն, մեջքին փշեր կան, հաղորդում է «Նոյյան տապանը»: