Մայր աթոռից հաղորդում են, որ ապրիլի 19-ին` կրկնազատկի տոնին, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի եւ Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը: Պատարագի ընթացքում հավատավոր ուխտավորները հնարավորություն կունենան համբուրելու եւ օրհնություն ստանալու Ավետարանից: