Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ շուտով կսկսվի գյուղական ճանապարհների վերականգնման խոշոր ծրագիրը: Կառավարությունը երեկ հաստատեց վարկային համաձայնագրում ընդգրկված ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների գնման մրցույթների արդյունքները: Ներկայացնելով փաստաթուղթը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ խոսքը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 118 կմ երկարությամբ գյուղական ճանապարհների մասին է, որոնց վերականգնման համար տրամադրվելու է 10,9 մլրդ դրամի վարկ:
Ա. Մ.