«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


ԸՍՏ ԲՐԱՅԶԱՅԻՙ ԲԵԿՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍԻՆ

ԱՄՆ-ի պետքարտուղարիՙ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում բեկում հնարավոր է մայիս-հունիսին: «Բանակցությունների բնույթն այնպիսին է, որ բեկումը, իրոք, բեկում է լինելու», ասել է Բրայզան «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքովՙ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանն ուսումնասիրում են միմյանց դիրքորոշումները եւ այն «հիվանդագին զիջումները», որոնց նրանք պետք Է գնան: «Մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի նախագահները համաձայնության գան», ասել Է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, հաղորդում «Արմենպրեսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4