«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


ԶՈՐԱԿՈՉԸ ՍԿՍՎՈՒՄ Է

Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել 2009-ի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2009-ի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: 2009 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4