Ինչպես տեղեկացանք ՀՀ սփյուռքի նախարարությունից, այսօր կառավարության նիստերի դահլիճում ժամը 10-ին տեղի կունենա Ճարտարապետների համահայկական համաժողովի պաշտոնական բացումը, որտեղ բացման խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովին իրենց ողջույնի ուղերձներով հանդես կգան Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից հրավիրված ճարտարապետներ: Ժամը 13.00-ին կառավարության ընդունելությունների տանը կբացվի ցուցահանդես, իսկ 15.30-ինՙ առաջին լիագումար նիստը:
Մ. Մ.