«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2009-04-18 | #71, 2009-04-21 | #72, 2009-04-22


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՊՐԻԼԻ 21-27-Ը ԿՄՆԱՆ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) ապրիլի 21-27-ը կգտնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ԵԱՀԿ մամլո խոսնակ Մարտին Նեսիրկին, նրանք այսօր կմնան Երեւանում, Բաքվում կլինեն ապրիլի 23-24-ը, Ստեփանակերտում` ապրիլի 25-ին եւ 26-ին: Ապրիլի 26-27-ը համանախագահները կրկին կայցելեն Երեւան: Մ. Նեսիրկին նաեւ նշեց, որ հնարավոր է ժամանակացույցի որոշակի փոփոխություն: Նրանց այցը նպատակ ունի նախապատրաստելու Պրահայում մայիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը եւ կողմերի հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլին առնչվող հարցեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4