ՀԱԿ-ը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներՙ մայիսի 4-ին Արաբկիր, 5-ին` Նորք-Մարաշ , 6-ին` Աջափնյակ եւ մայիսի 8-ին` Դավթաշեն համայնքներում նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին, որոնք, ըստ իրազեկումների, ավարտվելու են երթով: Ըստ «Արմենպրեսի», իրազեկումները քննարկվել են Երեւանի քաղաքապետարանում` ՀԱԿ-ի նախընտրական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի մասնակցությամբ: Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու ՀԱԿ-ի իրազեկումները: