«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2009-04-21 | #72, 2009-04-22 | #73, 2009-04-23


«ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳԱԼԻՍ ԵՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԽԱԼ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԱՅՍՏԵՂ»

Այդ մասին, ինչպես երեկվա համարում նշում է «Միլլիեթը», «Արդարություն եւ բարգավաճում» խմբակցության նիստում, որն ապրիլի 21-ին հրավիրվել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի շենքում, հայտարարել է վարչապետ Էրդողանը: Նա մասնավորապես ասել է. «Երկրում շահարկման առարկա են դարձրել Հայաստանի հետ մեր շփումները: Դա շատ ցավալի է: Ադրբեջանի նկատմամբ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների մոտեցումը հայտնի է: Դիմում եմ նաեւ նրանց, ովքեր Ադրբեջանից եկել են մեր երկիր եւ այստեղ քաղաքական սխալ քայլեր են ձեռնարկել: Նրանք սխալ են գործել, որովհետեւ մենք ադրբեջանցի եղբայրներին երբեք մենակ չենք թողել: Իհարկե, Թուրքիայում էլ կան մարդիկ, որոնք դհոլ-զուռնայով աջ ու ձախ են վազվզում եւ նույնպես սխալ են գործում: Այդ հարցերը (Հայաստանի հետ կպված) մեզ համար ազգային նշանակություն ունեն»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4