Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսի 5-ին Շվեյցարիայի ընտրանու հետ կայանալիք արտագնա խաղով կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Մեր հավաքականն ընդգրկված է ընտրական 2-րդ խմբում, որտեղ հանդես կգան նաեւ Թուրքիայի, Իռլանդիայի, Վրաստանի ու Էստոնիայի հավաքականները: Հունիսի 9-ին մեր ֆուտբոլիստները կհյուրընկալեն Թուրքիայի հավաքականին:
Ընտրական մրցաշարի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, ուստի երիտասարդական հավաքականը շուտով կսկսի նախապատրաստությունըՙ ապրիլի 27-28-ին ուսումնամարզական առաջին հավաքն անցկացնելով Երեւանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի «Փյունիկի» մարզադաշտում:
Հայաստանի երիտասարդական ընտրանու մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի է հրավիրել հետեւյալ 22 ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ` Գեւորգ Պրազյան («Արարատ»), Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»):
Պաշտպաններ` Կարեն Խաչատրյան («Փյունիկ»), Արտակ Անդրիկյան («Փյունիկ»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»):
Կիսապաշտպաններ` Կամո Հովհաննիսյան («Փյունիկ-2»), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»), Սարգիս Կարապետյան («Բանանց»), Արտակ Դաշյան («Բանանց»), Նարեկ Դավթյան («Փյունիկ»), Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»):
Հարձակվողներ` Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Նորայր Գյոզալյան («Բանանց»), Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»), Վարդան Պետրոսյան («Իմպուլս»):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ