«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2009-04-21 | #72, 2009-04-22 | #73, 2009-04-23


ՊՐԱՀԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ

Չեխիայի մայրաքաղաքում հայտնաբերվել են հայկական հանցավոր խմբի 4 անդամներ, այդ թվում` մեկ «օրենքով գող»: Ինչպես հաղորդում է չեխական «Փրայմ Քրայմ» գործակալությունը, չորս հանցագործները ձերբակալվել են մարտի 23-ին, բացի այդ, եւս մեկին հաջողվել է ձերբակալել Սլովենիայում: Ոստիկանության հաղորդմամբ, հանցավոր խումբը զբաղվել է լիզինգային մեքենայություններով` Չեխիայում եւ Ավստրիայում: Բացի այդ, հանցավոր խմբի առաջնորդ` «օրենքով գողը» կասկածվում է չեխական Sazka ընկերության վարորդի սպանության եւ 2007-ին Պրահայում ազգությամբ հայ ձեռնակատիրոջ առեւանգման մեջ: Որոշ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ձերբակալված «օրենքով գողը» գյումրեցի 40-ամյա Անդրանիկ Սողոյանն է, հանցավոր աշխարհում հայտնի «Զապ» մականունով: «Ազգին» հայտնի է դարձել, որ այս ակցիայի շրջանակներում Լինց քաղաքում (Ավստրիա) վրացական մի կազմակերպություն է ձերբակալվել, որը կասկածվում է շուրջ 100 գողության մեջ, վնասի չափը կազմում է ավելի քան 200 հազար եվրո: Այդ բանդան վերահսկում էր մեկը, ով ձերբակալվել է Իսպանիայում, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 11 մարդ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4