«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ

2009-ի ապրիլի 24-ին, ժամը 18.30-ին Բեռլինի Ֆրանսիական մայր տաճարում կկայանա հիշատակի ոգեկոչման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը այս անգամ եւս կմասնակցեն բազմաթիվ հյուրեր գիտության, քաղաքականության ու արվեստի բնագավառից:

Հանդիսության այս տարվա բանախոսներն են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Մարկուս Մեկելը Բեռլինից, գրող եւ հրապարակախոս պրն Հենրիկ Մ. Բրոդերը Բեռլինից եւ պրոֆեսոր Գրիգոր Պըլտյանը Փարիզից: Ելույթով հանդես կգա նաեւ Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը: Միջոցառման գեղարվեստական մասը կուղեկցվի դերասանուհի Կորինա Կիրխհոֆի (ասմունք), սոպրանո Հրաչուհի Բազենցի եւ դաշնակահարուհի Սիլվա Շմեդինգ Ֆարմազյանի ելույթներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4