Երեկ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցություններից հետո Մեդվեդեւը հայտարարել Է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հուսադրող որոշակի առաջխաղացում կա: «Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք ճիշտ ուղղություն ենք վերցրել», ասել Է ՌԴ-ի նախագահը: Նախագահ Սարգսյանը նշել Է, որ Հայաստանը շնորհակալ Է Ռուսաստանին` ղարաբաղյան հարցի լուծման գործում ներդրած ավանդի համար: Նա գոհունակությամբ Է նշել, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւիՙ Ռուսաստան այցից հետո Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ ու կայուն Է մնացել»: «Դրա Էությունն այն Է, որ հակամարտությունը պետք Է լուծվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հիման վրա», հավելել Է Հայաստանի նախագահը: «Նովոստի» գործակալության փոխանցմամբ` ՀՀ նախագահը հայտարարել Է, որ Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների մասնակցությամբ նոր ատոմային Էլեկտրակայանի շինարարությունը թույլ կտա առաջիկա երեք-չորս տարում ռուսաստանյան ներդրումների ծավալն ավելացնել մինչեւ 5 մլրդ դոլար: Նա հայտնել Է, որ Հայաստանի Էկոնոմիկայում ռուսաստանյան կուտակված ներդրումների ծավալն այժմ կազմում Է 2,5 մլրդ դոլար: ՀՀ նախագահը նշել Է, որ, չնայած ճգնաժամին, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում Է 1,066 մլրդ դոլար: Նա նաեւ հայտարարել Է, որ «ցանկացած երկիր պետք Է հպարտանա այնպիսի գործընկեր ունենալով, որպիսին Ռուսաստանն է», հաղորդում է «Արմենպրեսը»: