«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՁԵՌՆԱՐԿԵԼԻՔ ՔԱՅԼԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ԱԳՆ-ից հաղորդում են, որ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հարցին, թե «Կարո՞ղ եք պարզաբանել երեկ երեկոյան տարածված Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարության մեջ «ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը», պատասխանել է. «Ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը դիվանագիտական բառապաշարում ընդունված եւ օգտագործվող հասկացություն է, որը նշանակում է ձեռնարկվելիք քայլերի ծրագիր»:

«Ազգի» կողմից ավելացնենք, որ այս արտահայտությունը դիվանագիտական բառապաշարում հայտնվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման նպատակով: Այդպես են կոչում հակամարտությունների լուծման պայմանավորվածությունների ժամանակացույցը նկատի ունենալով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4