«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


ՀՅԴ-Ն ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ՞

Երեկ ՀՅԴ-ն տարածեց մի հայտարարություն, որտեղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացները դիտարկելով` հիշեցնում է, թե կուսակցությունը բազմիցս հայտարարել է. երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն, իսկ առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել: ՀՅԴ-ն անընդունելի է համարում հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը պետության «ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների ազգային-պետական իրավունքների հաշվին»: Անընդունելի եւ դատապարտելի է համարում ՀՀ ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը: Հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա` ապրիլի 24-ի նախօրեին, այն դեպքում, երբ Թուրքիայի ղեկավարները բացահայտ հակահայկական հայտարարություններ են անում եւ նախապայմաններ թելադրում, այսպիսի փաստաթղթի ի հայտ գալն, ըստ ՀՅԴ հայտարարության, հարվածում է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին. «Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, ՀՅԴ-ն կոալիցիային իր մասնակցության հարցը կքննարկի առաջիկա օրերին»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4