Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` արտահայտելով խոր հիասթափություն Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում «ցեղասպանություն» բառը չհիշատակելու համար: Հովնանյանն իր նամակում հիշեցրել է նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված խոստումները եւ նշել, որ նրա օգտագործած «Մեծ եղեռն» բառերը ճշգրիտ չեն բնորոշում Հայոց ցեղասպանությունը: Նույն օրը կեսօրին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը զանգահարել է Հրայր Հովնանյանին, եւ նրանք կարծիքներ են փոխանակել պատմության եւ ամերիկահայ համայնքի` ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության հաստատմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, հաղորդում է «Նոյյան տապանը»: