«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2009-04-25 | #76, 2009-04-28 | #77, 2009-04-29


ՎԱՀԱԳՆ ՀՈՎԵՆՑԸՙ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Նյու Յորքի «Ուեյլ Ռեսիթալ Հոլ» համերգային դահլիճում ապրիլի 4-ին միջազգային մեներգիչների «Օրատորիո» ընկերության կազմակերպած մրցույթի ավարտական փուլում հայազգի Վահագն Հովենցը (Հովհաննիսյան) գրավել է երկրորդ պատվավոր տեղը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 11-ի համարը: Նրան ընտրել են ընդհանուր 115 մասնակիցներից ավարտական փուլ անցած 9 երգիչների խմբից:

Հովենցը բնիկ հայաստանցի է, սովորել է միջազգային ճանաչման արժանացած սոպրանո Գոհար Գասպարյանի դասարանում եւ որպես գլխավոր մեներգիչ հանդես է եկել Օհան Դուրյանի եւ Լորիս Ճգնավորյանի ղեկավարած համերգներում: Կատարումներով շրջագայել է Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Սիրիայում, Ավստրիայում, Մոնակոյում եւ Մ. Նահանգներում:

Վերոնշյալ մրցույթում նա դաշնակահարուհի Լինդա Հոլի ընկերակցությամբ կատարել է Դվորժակի եւ Պուչչինիի ստեղծագործություններից:

Մրցանակը նրան է հանձնել Նյու Յորքի «Օրատորիո» ընկերության նախագահ Ռիչարդ Փեյսը: Ժյուրիի կազմում են եղել Նյու Յորքի խոշորագույն երաժշտական կազմակերպությունների ականավոր տնօրեններ եւ դիրիժորներ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4