Ավանդույթի համաձայն, ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 9-ին: Անցած տարի «Արարատի» եւ «Բանանցի» վճռորոշ հանդիպումն անցկացվեց Իջեւանի մարզադաշտում: Իսկ այս անգամ «Փյունիկն» ու «Բանանցը» պատվավոր մրցանակը կվիճարկեն «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը կսկսվի ժամը 20-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ