«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2009-04-25 | #76, 2009-04-28 | #77, 2009-04-29


ՄԱՅԻՍԻՆ ՕԴԻ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ

Մայիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է նորմայից 1,5 աստիճանով բարձր: Ըստ «Հայհիդրոմետի», մայիսին հանրապետությունում օդի միջին ամսական ջերմաստիճանը կլինի + 9,6 աստիճան: Այն համեմատաբար ցածր կլինի առաջին տասնօրյակումՙ + 8,2, այնուհետեւ երրորդ տասնօրյակում կբարձրանա` հասնելով + 10 +12 աստիճանի: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում: Առանձին օրերի օդի ջերմությունը Տավուշում, Արարատյան դաշտում եւ Սյունիքում ցերեկը կբարձրանա մինչեւ +28 +34, իսկ մնացած մարզերում` +25 +30 աստիճան: Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Շիրակի բարձրլեռներում (3000 մ-ի վրա) ամբողջ ամսվա ընթացքում կպահպանվի ցրտահարության վտանգը: Մայիսի տեղումնային օրերի թիվը 17-20 օր է: Հորդառատ անձրեւներ կդիտվեն հատկապես Տավուշում, Լոռիում, Տաշիրում` 120-130 մմ, իսկ Արարատում եւ Արմավիրում դրանց քանակը չի անցնի 40-50 մմ-ից: Մայիսին կարկուտի հավանականությունը 1-2 օր է, Տաշիրում` 8 օր: Ըստ կանխատեսումների` Երեւանում մայիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը կդիտվի +18 +19-ի սահմաններում, որը բազմամյա միջին արժեքից բարձր է 1,5 աստիճանով: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ` 45-60 մմ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4