Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին պետեկամուտների կոմիտեից, ներկայում սահմանային բոլոր անցակետերում ձեռնարկվում են վարակի կանխարգելման համապատասխան միջոցառումներ, համատեղ ուժեղացված հսկողություն է սահմանված մաքսային մարմինների, ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության աշխատակիցների կողմից: Հսկվում է ոչ միայն սննդամթերքի ներմուծումը. մի քանի օր է` «Զվարթնոց» օդանավակայանով, ինչպես նաեւ սահմանային մյուս բոլոր անցակետերով ժամանող ուղեւորների նկատմամբ եւս կիրառվում է ուժեղացված հսկողություն: Հնարավոր է, որ մոտ օրերս արգելվի խոզի մսի եւ մսամթերքի ներմուծումը Կանադայից, Բրազիլիայից եւ Արգենտինայից: Կոմիտեի մաքասային ծառայության տվյալների համաձայն` մինչ ներմուծման արգելքը, թե նախորդ տարի եւ թե՛ այս տարվա առաջին եռամսյակում Մեքսիկայից ընդհանրապես որեւէ մսամթերք, այդ թվում` խոզի միս, չի ներմուծվել Հայաստան: